
Անգլիայում ավելի քան հազար մարդ է դուրս եկել փողոց՝ իր բողոքն արտահայտելու ընդդեմ ոստիկանների գործողությունները։ Բողոքի ակցիան տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հրապարակվել է տեսանյութ, թե ինչպես են ոստիկանները ձերբակալում տասնութամյա վիրավորում ստացած ուսանող Հենրի Նովակին։ Այս մասին հայտնում է Sky News-ը։ Ցուցարարները երթով անցել են Սաութհեմփթոնի կենտրոնով, մինչեւ միջադեպի վայրը։ Ոստիկանները փորձել են կանխել երթը, սակայն ցուցարարները նրանց վրա շշեր ու քարեր են նետել։