ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է ռուս-ուկրաինական պատերազմին և միջազգային այ հարցերի։
Ստորև ներկայացնում ենք ՌԴ նախագահի առանցքային հայտարարությունները․
- Կիևը պատրաստ չէ հակամարտության կարգավորման՝ ներքաղաքական իրավիճակի պատճառով։
- Կիևի իշխող շրջանակները հետաքրքրված չեն ռազմական գործողությունների իրական դադարեցմամբ, քանի որ նրանք լավ հեռանկարներ չեն ունենա իշխանությունը պահպանելու համար։
- ԵՄ-ն գիտակցում է, որ Ուկրաինայի վերականգնման համար անհրաժեշտ կլինի հարյուրավոր միլիարդավոր եվրո։
- Ռուսաստանը դեմ չէ Կիևի ասոցացմանը Եվրամիության հետ։
- Եվրամիությունը կարող է նպաստել կարգավորմանը՝ համոզելով Կիևին փոխզիջման գնալ, այլ ոչ թե զենք մատակարարելով։
- Ռուսաստանը մտահոգված է, որ ԵՄ-ն վերածվում է ռազմական դաշինքի։