Ռուսաստանը կպահպանի նորմալ հարաբերությունները Հայաստանի հետ, ինչ ուղի էլ որ նա ընտրի. Պուտին

Ռուսաստանը կպահպանի նորմալ հարաբերությունները Հայաստանի հետ, ինչ ուղի էլ որ նա ընտրի, Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի (ՍՊՄՏՀ-2026) շրջանակում լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «Ведомости»-ն։

«Ռուսաստանը Հայաստանին միայն մեկ խնդրանք ունի՝ հնարավորինս շուտ անցկացնել ԵՄ-ի վերաբերյալ հանրաքվե»,- հայտարարել է ռուսական առաջնորդը։

Նա հավելել է, որ Երևանի ցանկության մեջ արտառոց ոչինչ չկա։ Ըստ Պուտինի՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժերը վաղուց են խոսում արևմտյան չափանիշներին կողմնորոշվելու մասին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *