
«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բժիշկներին մոտ կանգնած լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ առողջապահության ապահովագրման նոր համակարգի բյուջեն երկու շաբաթ առաջ սպառվել է: Փողը պրծավ: Երկու ամսում:
Հարգարժան լրագրողները լավ կանեն ճշտեն` արդյո՞ք ճիշտ է, որ նախարարությունը դիմել ա կառավարությանը, որպեսզի պահուստային ֆոնդից գումար հատկացնեն, որ գոնե հունիսը ձգեն:
Նենց որ, հարգելի բժիշկներ, եթե վերջին օրերին հիմար պատճառաբանություններով ձեր էպիկրիզները հետ են ուղարկում ու հատուցումը չեն տալիս, դա նրանից չի, որ ապուշ են: Ըստ օդում կախված լուրերի` դա նրանից ա, որ փողը, որ պիտի գոնե մինչև տարվա վերջ հերիքեր, իրանց հիվանդանոցներով կերել, պրծել են:
Բայց, էլի եմ ասում, լրագրողները լավ կանեն այս ամենը ճշտեն»: