Թրամփն Իրանի հետ պատերազմը վերսկսելու «լավ պատճառ» է անվանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք Իրանի կողմից ամերիկացի զինծառայողների սպանությունը չի հանգեցնի թույլատրելիի սահմանն անցնելուն, ասել է, որ դա լավ պատճառ կլինի պատերազմը վերսկսելու համար, հայտնում է CNN-ը։

«Դե, դա լավ պատճառ կլիներ։ Անկեղծ կլինեմ ձեզ հետ,- ասել է ԱՄՆ նախագահը։- Եթե նրանք ամերիկացի զինծառայողների սպանեին, կարծում եմ՝ ես դա կանեի շատ արագ։ Այո, դա շատ հետաքրքիր հարց է»։

Ավելի վաղ Իրանի և ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք հանդես էին եկել հակասական հայտարարություններով՝ հրադադարի ռեժիմի կարգավիճակի վերաբերյալ։

Երեկ Թրամփը պնդում էր, որ համաձայնությունը կարող է ձեռք բերվել «այս հանգստյան օրերին», սակայն Իրանի արտգործնախարարը հայտարարել էր, որ «էական գործընթաց» տեղի չի ունեցել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *