«Կոչ եմ անում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին վաղը հրատապ կարգով դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ «Ուժեղ Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններին և «Հայաստան» դաշինքին գրանցումից զրկելու համար»։ Դրչա մասին Հանրային հեռուստաընկերության եթերում նախընտրական բանավեճի ժամանակ հայտարարել է արձակուրդում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը գլխավորում է երկրում այժմ իշխող «ՔՊ» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը։
«Մենք դա չենք անի, քանի որ մեզ կմեղադրեն այն բանում, թե վախեցել ենք տանուլ տալ ընտրությունները և ցանկացել ենք չեզոքացնել մրցակիցներին»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը 300 միլիոն դոլարի ապօրինի գույք է ձեռք բերել։ «Այսինքն՝ դա թալանված է։ Թող Ծառուկյանը պատասխանի այս հարցին՝ ինչպե՞ս է նա ժողովրդից 300 միլիոն դոլար թալանել։ Ես նրան բանավեճի եմ կանչում, թող գա ու պատասխանի»,- ընդգծել է Փաշինյանը։