Մեծ Բրիտանիայի թագավորի եղբորը նկատել են աչքի շուրջ մեծ կապտուկով

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ Երրորդի եղբայր Էնդրյու Մաունթբեթեն-Վինձորին նկատել են դեմքի աջ կողմում՝ աչքի շուրջ և այտին, մեծ մանուշակագույն կապտուկով, գրում է Express-ը։

Լուսանկարներն արվել են Նորֆոլկ կոմսությունում գտնվող Սանդրինգհեմ կալվածքի նրա տան մոտ։ Կապտուկի առաջացման պատճառը պաշտոնապես չի նշվում։

Բրիտանական լրատվամիջոցի տվյալներով՝ խոսքը կարող է վերաբերել առողջական չնչին խնդրի կամ կենցաղային վնասվածքի, սակայն դրա վերաբերյալ դեռևս ոչ մի հաստատում չկա։

Էնդրյուի ներկայացուցիչները հրապարակային մեկնաբանություններ չեն տվել։

Լուսանկարների հայտնվելը մեծ արձագանք է առաջացրել, քանի որ դա տեղի է ունեցել Չարլզ Երրորդի կրտսեր եղբոր շուրջ շարունակվող սկանդալների ֆոնին։ Վերջին ամիսներին նա գրեթե չէր հայտնվում հանրության մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *