
Այսօր՝ հունիսի 5-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 05:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 31-ամյա Գառնիկ Բ-ն իր վարած «Գազ 283» մակնիշի բեռնատար ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 63 կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 49-ամյա Կամո Հ-ին։ Այս մասին հայտնում է Գագիկ Շամշյանը: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։