Կոտայքում բախվել են «Opel»-ն ու «SHACMAN» բեռնատարը. կա վիրավոր

Այսօր՝ հունիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10:00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 53 կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 25-ամյա Դավիթ Հ.-ի վարած «Opel» մակնիշի և Երևանի բնակիչ 69-ամյա Սերգեյ Ջ.-ի վարած «SHACMAN» մակնիշի բեռնատարը, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *