Երևանում «Zhongtong» ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ հունիսի 4-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 47-ամյա Հայկ Է.-ն Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «Zhongtong» մակնիշի ավտոբուսով Արզումանյան-Շինարարների փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Լոռու մարզի բնակիչ 23-ամյա Մարիետա Գ.-ին, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *