Դու պատասխան ես տալու Հայաստանի այսօրվա վիճակի համար․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին

«Հայաստան» դաշինքի ամփոփիչ քարոզարշավի ժամանակ պատգամավորության թեկնածու Լևոն Քոչարյանը դիմեց իրենց չսիրող քաղաքացիներին։

«Մեր երկրի ապագայի մասին պատկերացումները կարող են տարբեր լինել, դա նորմալ է, մենք մեր բոլոր ձեռքբերումներից բացի՝ ունեցել ենք շատ թերություններ, որոնք էլ ստեղծել են այս ապազգային իշխանությանը։ Քո զայրույթն արդարացված է, բայց մի՛ թող, որ քո զայրույթը գործածեն երկիրը կործանելու նպատակով, մի՛ ընտրիր Արցախ հանձնողին, Եկեղեցու դեմ դուրս եկողներին։

Մեղավոր ենք նաև, որ թույլ ենք տվել ստերով կերակրեն ձեզ»,-ասաց Լևոն Քոչարյանը, ապա դիմեց Նիկոլ Փաշինյանին. «Դու պատասխան ես տալու Հայաստանի այսօրվա վիճակի համար»։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *