Պուտինին զեկուցել են Զելենսկու բաց նամակի մասին. Պեսկով


Քաղաքականություն


Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ նախագահ Պուտինին զեկուցել են Զելենսկու բաց նամակի մասին։ «Նրան զեկուցվել է»,- լրագրողների հարցին ի պատասխան ասել է նա։

Պեսկովը նաև նշել է, որ Ռուսաստանը Ուկրաինայի հետ պաշտոնական հաղորդակցության ուղիներ չունի, ուստի նամակը պաշտոնական ուղիներով չի ստացվել, հայտնում է «Ինտերֆաքս»- ը։

Հարցին, թե ինչպես է Պուտինը արձագանքել նամակին, Պեսկովը պատասխանել է. «Առաջ չեմ ընկնի»։

Զելենսկին բաց նամակը հրապարակել է նախօրեին։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *