Քրիստինե Վարդանյան․ Հայաստանի ներկա իշխանություններին դուք չէիք վստահի անգամ ձեր ընտանի կենդանուն կամ սենյակային բույսը

Հայաստանի ներկա իշխանություններին դուք չէիք վստահի անգամ ձեր ընտանի կենդանուն կամ սենյակային բույսը։ Այս մասին հայտարարել է պատգամավոր Քրիստինե Վարդանյանը մայրաքաղաքի «Դինամո» մարզադաշտի փակ դահլիճում անցկացվող «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների և ընտրողների հանդիպմանը։

«Ինչպե՞ս կարելի է նրանց վստահել երկիրը», – երիտասարդներին դիմելով՝ ասել է Վարդանյանը և կոչ արել անպայման մասնակցել ընտրություններին ու կատարել ճիշտ ընտրություն։

«Կամ մենք՝ կամ նրանք։ Մենք չենք կարող՝ ընտրելով Ադրբեջանի և Հայաստանի միջև, չընտրել Հայաստանը։ Սա մեր կյանքի ամենակարևոր ընտրությունն է։ Լինել և մնալ հայ։ Հայաստանը պետք է մնա հայկական։ Հայ Առաքելական եկեղեցին՝ անսասան։ Հայաստանը բոլոր հայերի տունն է։ Եթե որևէ մեկը այդպես չի կարծում, կարող է հեռանալ։ Սա մեր տունն է, և մենք այն կառուցելու ենք», – ընդգծել է Վարդանյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *