«Չելսին» ֆինանսական փոխհատուցում է պահանջում «Մանչեսթեր Սիթիից»


Սպորտ


«Չելսին» ֆինանսական փոխհատուցում է պահանջում «Մանչեսթեր Սիթիից»՝ գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկայի հեռանալու դիմաց, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։

Աղբյուրի տեղեկություններով՝ լոնդոնյան ակումբը պատրաստ է խզել մասնագետի պայմանագիրը միայն համապատասխան փոխհատուցում ստանալու դեպքում։

 

Նշվում է, որ Մարեսկան արդեն համաձայնեցրել է «Մանչեսթեր Սիթիի» հետ մինչև 2029 թվականը նախատեսված պայմանագրի պայմանները։ Այս պահին կողմերի իրավաբաններն աշխատում են իրավիճակի կարգավորման ուղղությամբ։ Ավելի վաղ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել էր, որ հեռանում է «Մանչեսթեր Սիթիից», որտեղ գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցրել էր տասը տարի։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *