
«Խոստացել են ժողովրդավարություն, բերել են բռնապետություն, խոստացել են կոռուպցիայի դեմ պայքար, գլխավորել են այդ կոռուպցիոն»,- ամփոփիչ հանրահավաքում ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Մեր արտաքին քաղաքականությունը պետք է բացառի գերտերությունների հակասությունների վրա խաղը, որովհետև հետևանքների համար գինը միշտ տալիս է ժողովուրդը: Մենք պետք է հետևենք պարզ մոդելի՝ «և, և», ոչ թե՝ «կամ, կամ». սա է մեր հաջողության գրավականը»,- նշել է նա՝ հավելելով. «Մեր պարագայում ժողովուրդն ի վիճակի է լինելու փող աշխատել ԵԱՏՄ-ի շուկայում ու այդ փողը ծախսել աշխարհով մեկ, ավելի լավ է ծախսել ՀՀ-ում: Նիկոլի կողմից ստեղծված պրոբլեմը ես ի վիճակի եմ լուծել մեկ օրում»: