Ադրբեջանցիները սպանվել են Կիևի հարձակման հետևանքով․ Ուկրաինան էլ հաստատեց

Հունիսի 5-ի վաղ առավոտյան Ազովի ծովում հարձակման են ենթարկվել Թուրքիայից դեպի Դոնի Ռոստով նավահանգիստ ուղևորվող «Նատրա» և «Ցիրկոն» նավերը, որոնք նավարկում էին համապատասխանաբար Բելիզի և Պալաուի դրոշներով։ Այս մասին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլՄարիա Զախարովան։

Դիվանագետը նշել է, որ ռուսական կոմպետենտ մարմիններից ստացված տեղեկատվության համաձայն՝ երկու նավերի վրա էլ կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ Ադրբեջանի քաղաքացիներ։ «Վիրավոր նավաստիներին օգնություն են ցուցաբերել տարածքով անցնող ռուսական նավը և Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ջոկատը, – ընդգծել է Զախարովան, – Միջադեպի հանգամանքները քննվում են:

Հասանելի տեղեկատվության համաձայն՝ նավերը հարձակման են ենթարկվել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից»։ Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու համակարգերի ուժերի հրամանատար Ռոբերտ Բրովդին («Մադյար») հաստատել է հունիսի 5-ին Ազովի ծովում նավերի վրա հարվածները։ Նա նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Ազովի ծովի հյուսիսային ափի նավահանգիստներում գտնվող բեռնատար նավերին։ Անդրադառնալով միջադեպին, ՌԴ ԱԳՆ փոխնախարար Միխայիլ Գալուզինը նույնպես պնդել է, թե կատարվածը ուկրաինական կողմի մեղքով է։ Ավելի վաղ գրել ենք, որ Ազովի ծովի Տագանրոգի ծոցում անօդաչու թռչող սարքերով հարձակման է ենթարկվել երկու բեռնատար նավ, որի եղել են Ադրբեջանի 25 քաղաքացի։ Նավաստիներից 5-ը մահացել են, վիրավորվել՝ երեքը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *