Դոնալդ Թրամփն ու Մոջթաբա Խամենեին կհանդիպեն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լիովին հավանական է, որ ինքը հանդիպի Իրանի նոր Գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ, եթե դա նպաստի երկու երկրների միջեւ գործարքի կայացմանը։ Սպիտակ տան ղեկավարը ասել է, որ իր համար նման հանդիպումը «պատիվ» կլիներ եւ այդ հանդիպմանը կվերաբերվել «հարգանքով», թեեւ նաեւ հավելել էր, որ Իրանի ղեկավարի համար ինքը «սիրելի մարդ չէ»։Այս մասին հայտնում է Iran International-ը։ Թրամփը պարզաբանել է, որ ինքը նման հանդիպման չի ձգտում, սակայն եթե դա լիներ հնարավոր կլիներ նաեւ հասկանալու, թե արդյոք հնարավոր է համաձայնության ձեռքբերումը Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ։

Սպիտակ տան ղեկավարը նաեւ ասել է, որ եթե Վաշինգտոնն ու Թեհրանը կարողանան գալ ընդհանուր հայտարարի, ապա նման հանդիպումը լիովին հավանական կարող է լինել։ ԱՄՆ նախագահը նաեւ հարկ է համարել բացատրելու, որ ինքը նման հանդիպում չի առաջարկել, սակայն որոշ մարդիկ առաջարկել են։ Նախագահ Թրամփի խոսքից կարելի է հասկանալ, որ նման հանդիպման կայանալ-չկայանալու հարցը իր համար առանձնակի կարեւորություն չունի եւ ինքը այդ հարցը թողել է «հանգամանքների դասավորությանը»։ Թեհրանն էլ իր հերթին ԱԳ նախարար Աբաս Արաղչու շուրթերով արձագանքել է, որ նման հարցին պետք է վերաբերվել իրատեսականության դիրքերից եւ իրերին նաեւ՝ իրական աշխարհի կամ իրական խաղաղության համատեքստում։

Արաղչին էլ իր հերթին ասել է, որ իրանական անվտանգային մարմինները խորհուրդ են տվել, որպեսզի Մոջթաբա Խամենեին քիչ հայտնվի հասարակության մեջ՝ անվտանգային նկառառումներից ելնելով։ Սակայն եւ, ըստ նախարար Արաղչիի, նա մշտական եւ անխափան կապ է պահպանում իշխանության մարմինների հետ եւ հանձարարականներ ուղարկում։ Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մանրամասնել է, որ կրտսեր Խամենեին որպես Իրանի նոր Գերագույն առաջնորդ, լիովին վերահսկում է իրավիճակը երկրում եւ նրա հանդեպ նույն հարգանքը, հավատարմությունն ու հնազանդությունն է գործում, ինչ հանգուցյալ «Ռահբար» Ալի Խամենեիի հանդեպ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *