Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին համաներման հրամանագիր է ստորագրել


Քաղաքականություն


Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին համաներման հրամանագիր է ստորագրել տարբեր տեսակի հանցագործությունների համար դատապարտված ավելի քան 2 հազար քաղաքացու նկատմամբ:

Հրամանագրի համաձայն՝ որոշումն ընդունվել է Ալի իբն Աբու Թալիբի՝ Մուհամմեդ մարգարեի իրավահաջորդ նշանակվելուն նվիրված, շիաների տոնի առթիվ։ Ըստ Telegram ալիքում տեղադրված հաղորդագրության՝ հրամանագիրը նախատեսում է «ներում կամ դատավճռի մեղմացում»։ 

Սա Մոջթաբա Խամենեիի ստորագրած համաներման առաջին հրամանագիրն է՝ Իրանի գերագույն առաջնորդ ընտրվելուց հետո։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *