Հայաստանում խորհրդարանական ընտրություններին Բելառուսից դիտորդը կլինի Գարիկ Բարսամյանը

Բելառուսի ներկայացուցիչը՝ ԱՊՀ ՄԽՎ միջազգային դիտորդների խմբի կազմում, կմասնակցի հունիսի 7-ին Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելությանը, հայտնում է БЕЛТА-ն՝ հղում անելով Հանրապետության խորհրդի մամուլի ծառայությանը։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ բելառուսցի խորհրդարանական Գարիկ Բարսամյանն արդեն ժամանել է Երևան։ Կարճաժամկետ մոնիթորինգի ընթացքում Հանրապետության խորհրդի անդամը կգնահատի ընտրարշավի նախապատրաստական ընթացքը և դրա եզրափակիչ փուլի անցկացումը։ Նա կայցելի մի քանի ընտրական տեղամասեր և հանդիպումներ կունենա տարբեր երկրների իր խորհրդարանական գործընկերների հետ։

БЕЛТА-ի տեղեկություններով՝ հայկական կողմի հրավերով քվեարկության ընթացքին հետևելու են սենատորներ և պատգամավորներ Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Տաջիկստանից և Ուզբեկստանից, ինչպես նաև ԱՊՀ ՄԽՎ պաշտոնատար անձինք ու փորձագետներ։

Առաքելության աշխատանքային ծրագրում նախատեսված են հանդիպումներ ԿԸՀ-ի, Ազգային ժողովի, Վարչական դատարանի ղեկավարության և ընտրություններին մասնակցող կուսակցությունների ներկայացուցիչների հետ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *