ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի․/ԱՌԿԱ/․    Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Նրա խոսքով՝ դրանցից մեկը դիվերսիֆիկացման էֆեկտն է։

«Եթե դու դիվերսիֆիկացնում ես պորտֆելը, համարվում է, որ ոսկին լավ այլընտրանք է։ Այլ ակտիվների հետ կա հակառակ կորելյացիա, որովհետև պորտֆելի տեսությունն ասում է, որ պետք է վերցնել ակտիվներ, որոնք շարժվում են քո արդեն ունեցած ակտիվին հակառակ ուղղությամբ», — ասել է նա «Rearrange» փոդքաստի ընթացքում։

 Որպես այլ պատճառներ Գալստյանը նաև մատնանշել է այն, որ ռուսական պահուստների սառեցումը որոշ երկրների կենտրոնական բանկերին հուշեց, որ պետք է ունենալ ակտիվ, որը որևէ մեկի պարտավորությունը չէ։

«Այդպիսի ակտիվ է ոսկին», — պարզաբանել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *