Այսօր Հանրապետության հրապարակում ամփոփիչ հանրահավաք է անցկացնում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
Վաղը՝ հունիսի 6-ին, Հայաստանում լռության օր է։ Այն նախորդում է հունիսի 7-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի հերթական խորհրդարանական ընտրություններին։
Ուղիղ կեսգիշերից (հունիսի 5-ի լույս 6-ի գիշերը) արգելվում է ցանկացած տեսակի նախընտրական քարոզչություն և քաղաքական գովազդ հեռուստատեսությամբ, ռադիոյով, մամուլում և համացանցում։
Օրենքով սահմանված այս դադարը հնարավորություն է տալիս ընտրողներին առանց քարոզչական ճնշումների կայացնել իրենց վերջնական որոշումը նախքան կիրակի օրը սպասվող քվեարկությունը։