Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին

Այս պահին ԿԸՀ-ում ընթանում է նիստ՝ «Հանրապետություն» կուսակցության դիմումի հիման վրա, որպեսզի ուժը կորցրած ճանաչի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի գրանցումը, իբրև թե տեղի են ունեցել խախտումներ վերջինիս կողմից, որոնք կարող են ազդել ընտրողների ազատ կամարտահայտության վրա:

Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Մենուա Սողոմոնյանը:

«Սա գնահատում ենք որպես ստոր հերյուրանք և քաղաքական պատվեր: Երեկ բանավեճի ժամանակ Նիկոլ Փաշինյանը Արամ Զավենի Սարգսյանին ուղղակիորեն կարգադրեց, ուղղակիորեն ցուցում տվեց, որպեսզի ներկայացնի այդ դիմումը: Նիկոլ Փաշինյանի աթոռի ոտքերը ճոճվում են արդեն: Նրա տակից հողը փախչում է, նա ակնհայտ տեսնում է, որ ՀՀ քաղաքացին մերժում է թե՛ իրեն, թե՛ իր կեղծ, անիրական խաղաղության օրակարգը և իրենց բռնապետությունը»,- նշեց նա:

Ավելին՝ տեսանյութում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *