«Եթե ընդդիմադիր ուժերը չեն համագործակցելու՝ իշխանությանը հեռացնելու համար, իրենց օրակարգը ո՞րն է»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Եթե ընդդիմադիր ուժերը չեն համագործակցելու՝ իշխանությանը հեռացնելու համար, իրենց օրակարգը ո՞րն է»․ Գառնիկ Դանիելյան

«Եթե ընդդիմադիր ուժերն իրար հետ չեն համագործակցելու՝ իշխանություններին հեռացնելու, իրենց օրակարգը ո՞րն է»,- ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ մեկնաբանելով լրագրողի հարցը, թե ինչու են ընտրություններին մասնակցող ուժերը բացառում Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը։ «Հարցրեք այդ ուժերին՝ խորհրդարանում հայտնվելուց հետո, եթե ընտրության հարց լինի, իրենք ընդդիմադիր ուժերի հետ համագործակցությո՞ւն են պատկերացնում, թե՞ ՔՊ-ի հետ։ Մենք բազմիցս ասել ենք, որ բացի իշխանություններից՝ ուրիշ թիրախ չունենք և համագործակցելու ենք ընդդիմադիր ուժերի հետ»,- շարունակեց պատգամավորը։

Լրագրողի դիտարկմանը, թե յուրաքանչյուրն ասում է, որ մեծամասնություն է լինելու, ընդդիմադիր գործիչը պատասխանեց․ «Անկեղծ ասեմ՝ այս պահի դրությամբ որևէ մեկին 50+ տոկոս չեմ տեսնում՝ և ՔՊ-ին, և ընդդիմությանը։ Բայց կարծում եմ՝ հավաքական ընդդիմությունը հնարավորություն ունի՝ ճիշտ աշխատանքի դեպքում, հեռացնելու Նիկոլ Փաշինյանին իշխանությունից»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *