Երևանը Կիևին հարթակ է տրամադրել հակառուսական հայտարարությունների համար․ ՌԴ ԱԳՆ

ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը նշել է, որ Երևանը, Վլադիմիր Զելենսկու համար հարթակ տրամադրելով, թույլ է տվել, որ իր տարածքը Կիևի կողմից օգտագործվի հակառուսական հայտարարությունների համար։

Նրա խոսքերը մեջբերում է Իզվեստիա» թերթը։

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը տեղի է ունեցել Հայաստանի մայրաքաղաքում մայիսի 4-5-ը։

Զելենսկին նույնպես մասնակցել է միջոցառմանը եվրոպացի առաջնորդների հետ միասին։

Գալուզինի խոսքով, այս դրվագը տեղավորվում է Հայաստանի և Եվրամիության ընդհանուր մերձեցման գործընթացում։

«Զելենսկուն հարթակ տրամադրելով»՝ Երևանը, ըստ էության, թույլ է տվել, որ Հայաստանի տարածքը Կիևի կողմից օգտագործվի հակառուսական հայտարարությունների համար», – գրում է «Իզվեստիան»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *