
ՀԿԿ-ն հայտարարել է, որ ընտրախախտումների դեմ պայքարում կիրառելու է ողջ գործիքակազմը, այդ թվում՝ դրոններ։
Եթե դա էլ չբավարարի, կարծում եմ՝ կարելի է ներգրավել նաև օրեր առաջ «պառադին» ցուցադրված ռազմական տեխնիկան։ Ի վերջո, ժողովրդավարության բաստիոնում տրամաբանական է, որ ընտրախախտումների դեմ պայքարել բաստիոններով:
Հ.Գ. Շուտով, հավանաբար, կլսենք նաև նմանատիպ հաղորդագրություն.
«Կարիճ» զենիթահրթիռային համալիրի օգնությամբ Հոկտեմբերյանում վնասազերծվել են միջին բարձրության վրա թռչող ընտրախախտումներ իրականացնող թիրախներ։ Գործողությունը հաջողությամբ ավարտվել է, քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան:
Վիտալի Մանգասարյանի էջից