
Քիչ առաջ Ստեփանավան համայնքում խոշոր կարկուտ է տեղի ունեցել։ Րոպեների ընթացքում կարկունը գյուղացիների ամբողջ տարվա բերքը հողին է հավասարեցրել։ «Հրապարակ»-ի հետ զրույցում գյուղացիները նշեցին, որ կարկուտի հետևանքով նաև մի շարք տների կտուրներ են վնասվել։ Անգամ մեծ թվով թռչուններ են անկել։ Վնասը կարող է միլիոնների հասնել։