«Վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է. այն պատժվում է 1-3 տարի ազատազրկմամբ». դատախազություն

«Վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է. այն պատժվում է 1-3 տարի ազատազրկմամբ». դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է. «Հայաստանի Հանրապետության դատախազությունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է. այն պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ:
     Մասնավորապես՝ Քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածի 1-ին մասով քրեական պատասխանատվություն է նախատեսված հայտարարված վարժական հավաքից խուսափելու համար, եթե այն, ի թիվս այլնի, դրսևորվել է անձի կողմից իր հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալու պարտականության խախտմամբ: Այս արարքի համար որպես պատիժ նախատեսված է նաև ազատազրկում՝ 1-3 տարի ժամկետով»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *