Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել

Տեսանյութ է տարածվել, որում ահազանգում են, որ ընտրատեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների խմբաքանակը բացակայում է։

Ասում են, որ չեն ստացել ու դա որակում որպես տեխնիկական խնդիր։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը մանրամասնել է, որ միջադեպը 33/50 տեղամասային կենտրոնում է (Շիրակի մարզ Ջրափի գյուղ)․

«Բացակայում է 3-րդ քվեաթերթիկների տրցակը։

Խնդրում եմ բոլոր ընտրական գործընթացի մասնակիցներին ստուգել քվեաթերթիկների առկայությունը և պատշաճ վիճակը (վնասված են, թե՝ ոչ, պատռվածք առկա է, թե՝ ոչ)։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *