
Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերին պատկանող HMS Prince of Wales ավիակիր ռազմանավը, որը ուղեւորվելիս է եղել Հյուսիսային Ատլանտիկա՝ ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելու, խափանվել է զորախաղերի ժամանակ։ Այս մասին հայտնում է The Daily Mail հանդեսը։ Պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ խոսքը ոչ մեծ տեխնիկական անսարքության մասին է։ Դեֆեկտի հայտնաբերումից հետո ռազմանավը ստիպված է եղել կայանել նորվեգական Սթավանգեր նավահանգստում՝ վերանորոգվելու համար։