ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2026թ․ մարտի վերջի դրությամբ առաջին անգամ աշխատանք փնտրողների թվաքանակը կազմել է 11,189 մարդ։
Նրանցից 63%-ը կանայք են, իսկ 47%-ը՝ տղամարդիկ։ Հետաքրքիր է, որ առաջին անգամ աշխատանք փնտրողների 41%-ը 16-29 տարեկան են, իսկ 59%-ը՝ 30 և ավելի տարիքի։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նկատվում է ընդհանուր նվազում․ 2026թ․ մարտին աշխատանք փնտրողների թվաքանակը 2025թ․ մարտի համեմատ կրճատվել է 29%-ով։
Կանանց թվաքանակը նվազել է 27%-ով, իսկ տղամարդկանցը՝ 33%-ով։ Տարիքային կառուցվածքում 16-29 տարեկանների թիվը նվազել է 17%-ով, իսկ 30 և ավելի տարիքի անձանց թիվը՝ 36%-ով։
Աշխատանք փնտրողների կրթական կառուցվածքը նույնպես հետաքրքրական է․
Առաջին անգամ աշխատանք փնտրողների մոտ 60%-ն ունեն միջնակարգ ընդհանուր կրթություն, որի մասնաբաժինը 2025թ․ մարտի համեմատ նվազել է 2․2 տոկոսային կետով։
Թերի բարձրագույն և միջին մասնագիտական կրթություն ունեցողները կազմում են 13%, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 1․3 տոկոսային կետով։
Հետբուհական և բարձրագույն կրթություն ունեցողները կազմում են 12․6%, որը 2025թ․ մարտի համեմատ աճել է 0․9 տոկոսային կետով։
- Այս տվյալները վկայում են, որ աշխատանքային շուկան Հայաստանում շարունակում է վերափոխվել՝ արտացոլելով ինչպես կրթական կառուցվածքի, այնպես էլ սեռային և տարիքային տարբերությունների ազդեցությունը։