Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի հայրը՝ հարավաֆրիկացի գործարար Էրոլ Մասկը, «ՌԻԱ Նովոստիի» հարցազրույցում հայտնել է, որ խաղաղության Նոբելյան մրցանակը կտար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։
«Դոնալդ Թրամփը, ամենայն հավանականությամբ, խաղաղության մրցանակ ստանալու լավագույն թեկնածուն է… Նա այն մարդն է, որն ամբողջ ուժով փորձում է անել այնպես, որ աշխարհում ամեն ինչ նորմալ լինի»,- ասել է Մասկը ՊՄՏՀ շրջանակում՝ պատասխանելով այն հարցին, թե ում կտար մրցանակը։
Նա նաև հիշեցրել է, որ վենեսուելացի ընդդիմադիր քաղաքական գործիչ Մարիա Կորինա Մաչադոն, որը մրցանակը ստացել էր 2025 թվականին, ի վերջո, այն հանձնել է ԱՄՆ նախագահին։
«Վերջինը, ով ստացել է Խաղաղության մրցանակը, վենեսուելացի կին է, և նա անմիջապես էլ այն հանձնել է Դոնալդ Թրամփին։ Սրանով ամեն ինչ ասված է»,- հավելել է նա։