Մոսկվան և Անկարան պատրաստակամ են աջակցելու հակամարտության խաղաղ կարգավորմանը


Քաղաքականություն


Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։

Ըստ ՌԴ ԱՆԻ հաղորդագրության՝ կողմերը «քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության վրա չհրահրված հարձակման հետևանքով առաջացած ճգնաժամից դուրս գալու ուղիներ գտնելու հետ կապված հարցեր»։ Մոսկվան և Անկարան հայտնել են իրենց պատրաստակամությունը՝ աջակցելու հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերին։

Ֆիդանը նաև անդրադարձել է Ուկրաինայում տեղի ունեցած վերջին զարգացումներին և ԱՄՆ-ի հետ եռակողմ բանակցությունների վերսկսման հեռանկարներին՝ հաստատելով իր պատրաստակամությունը՝ Ստամբուլը հասանելի դարձնելու այդ նպատակների համար։ 

Լավրովը նաև ներկայացրել է Կիևի գործողությունների և հայտարարությունների իր գնահատականը այս փուլում։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *