««Անկախ դիտորդ»-ն իրականացնելու է 700 հոգանոց դիտորդական առաքելություն՝ 300 շրջիկ խմբերով»․ Դանիել Իոաննիսյան

««Անկախ դիտորդ»-ն իրականացնելու է 700 հոգանոց դիտորդական առաքելություն՝ 300 շրջիկ խմբերով»․ Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Վաղը «Անկախ դիտորդ» դաշինքը իրականացնելու է շուրջ 700 հոգանոց դիտորդական առաքելություն, որի կազմում են լինելու 300 շրջիկ խումբ, 35 արագ արձագանքման խումբ: Գլխամասում լինելու ենք մոտ 75 հոգով, որոնց մի մասը ընթացքին հետևելու է տեսախցիկներով։
     Դիտորդները շրջելու են տեղամասերով ու արձագանքեն խախտումների ահազանգերին։ Հաշվարկի գիշերն էլ ստացիոնար դիտարկելու ենք բոլոր 38 ընտրատարածքային հանձնաժողովները։
     Առաքելության անունից ես ու Արթուր Սաքունցը հանդես կգանք ճեպազրույցներով ժամը 14:00-ին և 19:00-ին։ Առավոտվա արձանագրումների մասին նաև կարճ ճեպազրույց կունենամ առավոտյան ժամը 10:30-ին։
     Ամփոփիչ ասուլիսը` հաջորդ օրը (երկուշաբթի) 11։00։
     Ճեպազրույցները տեղի կունենան «Իմփաքթ Հաբ»-ում՝ Տիգրան Մեծի պողոտա 80 (Սասունցի Դավիթ կայարանի հարևանությամբ»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *