««Ո՞վ է պատասխան տալու, որ 12-ամյա երեխայի օրգանիզմում հայտնաբերվել է թմրամիջոց»․ Կարինե Թորոսյան

««Ո՞վ է պատասխան տալու, որ 12-ամյա երեխայի օրգանիզմում հայտնաբերվել է թմրամիջոց»․ Կարինե Թորոսյան

«Ձեռքդ տուր» համայնքային զարգացման ՀԿ նախագահ Կարինե Թորոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հարգելի՛ տիկին Սարգսյան, քանի՞ երեխա պետք է հայտնվի հիվանդանոցում, որպեսզի հասկանանք, որ սա արդեն ոչ թե առանձին դեպք է, այլ ահազանգ ամբողջ հասարակության համար։
     Աշտարակի համայնքի Օրգով գյուղի Արփի Թրպանճյանի անվան միջնակարգ դպրոցի 12-ամյա աշակերտը դպրոցական էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում։
     Ինձ մոտ առկա բժշկական եզրակացության համաձայն՝ երեխայի օրգանիզմում հայտնաբերվել է թմրամիջոց։
     Ըստ առկա տվյալների՝ խոսքը բարձր դոզայի մասին է, իսկ երեխան այս պահին գտնվում է հիվանդանոցում՝ ծանր վիճակում և հիշողության կորստով։ Ընդ որում, բժիշկները փաստել են, որ երեխան առաջին ամգամ է օգտագործել։ Ենթադրվում է՝ քաղցրի միջոցով է փոխանցվել երեխային։
     Տիկին Սարգսյան, Դուք ասում էիք՝ եթե կան փաստեր, ներկայացրեք։
     Ահա փաստերը՝
     12-ամյա երեխան հիվանդանոցում է։
     Բժշկական եզրակացությունը կա։
     Այս պահին ինձ չի հետաքրքրում, թե ով է տնօրենը, ով է ուսուցիչը, կամ ինչպես եք մեղավորին փնտրելու։
     Ինձ հետաքրքրում է միայն մեկ հարց․
     ո՞վ է պատասխան տալու այն բանի համար, որ 12-ամյա երեխան այսօր հիվանդանոցային մահճակալին է՝ ծանր վիճակում, հիշողության կորստով, իսկ նրա օրգանիզմում հայտնաբերվել է թմրամիջոց։
     Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային։
     Ո՞վ է խլել այդ ընտանիքի հանգիստն ու երեխայի առողջությունը։
     Ո՞վ է պատասխան տալու ծնողների առաջ։
     Եվ ամենակարևորը՝ ո՞վ է երաշխավորելու, որ վաղը նույն ճակատագրին չի արժանանա մեկ այլ երեխա։
     Խնդրում ու պահանջում եմ գործն անհապաղ վերցնել հատուկ վերահսկողության տակ, բացահայտել դեպքի բոլոր հանգամանքները, հայտնաբերել թմրամիջոցի աղբյուրը և օրենքի ամբողջ խստությամբ պատժել բոլոր մեղավորներին»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *