«Մոսադ»-ի նոր ղեկավարը պաշտոնն ստանձնելու հենց առաջին շաբաթում ազատել է իր տեղակալին

Իսրայելի հետախուզական ծառայության՝ «Մոսադ»-ի նոր ղեկավար Ռոման Հոֆմանը շաբաթ օրը հայտարարել է տնօրենի տեղակալի, որը հայտնի է «Ա․» սկզբնատառով, հեռանալու մասին՝ կազմակերպությունում 22 տարվա ծառայությունից հետո, հայտնել է The Jerusalem Post-ը։

Իսրայելի վարչապետի գրասենյակի հրապարակած հայտարարության մեջ նշվել է, որ «Մոսադ»-ի ղեկավարությունը Ա.-ին «խորին շնորհակալություն» է հայտնել իր երկարամյա օպերատիվ ծառայության և Իսրայելի պետության անվտանգության ապահովման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։

Ռոման Հոֆմանը երեքշաբթի ստանձնել է «Մոսադ»-ի ղեկավարի պաշտոնը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նշանակմամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *