
Էս քարոզարշավի ժամանակ մի հետաքրքիր պատմություն պատմեցին։
Չգիտեմ՝ որ ընտրությունների ժամանակ, բայց որոշել են ընտրողներին հիմարացնել։ Գնացել են կարի խանութ, սև մեծ կոճակներ են առել կիլոյով ու մարդկանց համոզել, թե դրանց մեջ տեսախցիկ կա։ Կոճակները կարել են հագուստների վրա և ասել, որ դրանց միջոցով հնարավոր է տեսնել, թե ով ում է քվեարկում։
Ասում են՝ նույնիսկ կազմակերպիչներից ոմանք վստահ չեն եղել, որ այդ պատմությանը որևէ մեկը կհավատա։ Բայց մարդիկ հավատացել են։ Ոմանք քվեարկության ժամանակ կոճակը պահել են քվեաթերթիկի վրա, փորձել են այնպես դիրքավորել, որ «տեսախցիկը» ավելի լավ տեսադաշտ ունենա։
Պարզվում է՝ հիմա էլ տեսագրող ակնոցներով են վախեցնում, տարածում են, թե ում վրա ակնոց կա նկարում է:
Ասածս ինչ է․ ամեն պատմության ու ամեն վախեցնելու փորձի մի հավատացեք։ Թե դուք ինչ եք անում քվեախցիկում, ոչ ոք չի կարող տեսնել։ Քվեարկությունը գաղտնի է, և դուք կարող եք հանգիստ քվեարկել նրան, ում ցանկանում եք։
Ամեն կոճակից պետք չէ վախենալ։
Զառա Մարգարյանի էջից