«Առավոտից տոտալ հարձակումներ են ԲՀԿ շտաբների վրա». Իվետա Տոնոյան (տեսանյութ)

«Առավոտից տոտալ հարձակումներ են ԲՀԿ շտաբների վրա». Իվետա Տոնոյան

«Առավոտից ԲՀԿ նախընտրական շտաբը ստանում է բազմաթիվ ահազանգեր տարածքային կառույցներից, շտաբների ներկայացուցիչներից, որ օրը սկսվել է իրավապահ համակարգի ներկայացուցիչների տարբեր օղակների հարձակումներով, ԲՀԿ-ի տարածքային ներկայացուցիչների բերման ենթարկումներով, կալանավորումներով»,- ասուլիսի ժամանակ հայտնել է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։ «Սկսվել է տոտալ հարձակում ԲՀԿ տարածքային կառույցների, վստահված անձանց, շտաբների, ենթաշտաբների պատասխանատուների նկատմամաբ։ Տարատեսակ շինծու և մտացածին մեղադրանքներով մեր համակիրները մասսայաբար բերման են ենթարկվում»,- նշել է նա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *