Ժամը 11.00-ի դրությամբ հերթական խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը կազմել է ընդամենը 14,48 տոկոս. քվեարկությանը մասնակցել է 362 հազար 657 ընտրող: Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվական կենտրոնում ասաց ԿԸՀ փոխնախագահ Լաուրա Գալստյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ նախորդ ընտրություններին (2021-ի հունիս) Ժամը 11:00-ի դրությամբ քվեարկել էր 201 հազար 250 ընտրող, որը կազմում է ընդհանուր ընտրողների 12.2 տոկոսը:
Երեւանում ժամը 11.00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 14,46 %-ը (122 856 ընտրող), Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում՝ 11,80 %-ը (12 785), երրորդ քաղաք Վանաձորում՝ 14,49%-ը (13 588):
Ստորեւ ներկայացնում ենք մյուս մարզերում քվեարկության մասնակցության արդյունքները.
Արագածոտնի մարզ – 16 779 ընտրող (14,79 տոկոս)
Արարատի մարզ – 31 556 ընտրող (14,33 տոկոս)
Արմավիրի մարզ – 28 587 ընտրող (12,63 տոկոս)
Գեղարքունիքի մարզ – 23 093 ընտրող (13,98 ընտրող)
Լոռու մարզ – 30 796 ընտրող (14.44 տոկոս)
Կոտայքի մարզ – 38 526 ընտրող (16,02 տոկոս)
Շիրակի մարզ – 26 178 ընտրող (12,60 տոկոս)
Սյունիքի մարզ – 18 775 ընտրող (17,55 տոկոս)
Վայոց Ձորի մարզ – 7 061 ընտրող (15,82 տոկոս)
Տավուշի մարզ – 18 450 ընտրող (17,84տոկոս)
Ժամը 11։00-ի դրությամբ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 12,2 տոկոսը