
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը Հռոմի պապ Լևոն 14-րդի հասցեին անընդունելի էին, և իր աջակցությունն է հայտնել պապին, գրում է Corriere della Sera-ն։
«Ես անընդունելի եմ համարում նախագահ Թրամփի խոսքերը Նորին Սրբության հասցեին։ Հռոմի պապը Կաթոլիկ եկեղեցու առաջնորդն է, և ճիշտ ու նորմալ է, որ նա խաղաղության կոչ է անում և դատապարտում է պատերազմի բոլոր ձևերը»,- ասել է Մելոնին։
Ավելի վաղ Թրամփը Truth Social-ում գրել էր, որ «Հռոմի պապը թույլ է հանցագործության հարցում և սարսափելի՝ արտաքին քաղաքականությունում»։