Կարապետյան․ Մենք պետք է լավ հարաբերություններ ունենանք բոլոր երկրների հետ

Մենք պետք է բոլորի հետ լավ հարաբերություններ ունենանք՝ և՛ Ամերիկայի, և՛ Ռուսաստանի հետ, այսօր՝ հունիսի 7-ին, լրագրողներին հայտարարեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։

Նա ընդգծեց, որ դրանք այն երկրներն են, որոնք պետք է օգնեն Հայաստանի զարգացմանը։

«Մենք չենք կարող ասել, որ լավ հարաբերություններ կունենանք միայն Ռուսաստանի հետ և միայն լավ հարաբերություններ՝ Ամերիկայի հետ։

Մեր դեպքում միանշանակ այդ հավասարակշռությունը կլինի»,- ասաց քաղաքական գործիչը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *