
«Որպես ԵԱՏՄ երկրի անդամ ու բարձրագույն պաշտոնյա, կարծում եմ, որ ԵԱՏՄ-ի մեր գործընկերները մի փոքր տակտիկական ճիշտ չեն մոտենում հարցին և որոշ հայտարարություններով փոխանակ ԵԱՏՄ-ի համարումն ու ընկալումը մեր երկրում բարձրացնեն, ամեն ինչ անում են, որ ԵԱՏՄ-ի ընկալումը մեր երկրում իջնի»,- ճեպազրույցի ժամանակ շարունակելով ԵԱՏՄ-ի թեման՝ ասել է ՔՊ-ի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: