
ՔՊ-ում ասուլիս են հրավիրել: ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ասաց, որ շատ լավ են գնահատում ընտրությունների ընթացքը: «Որոշ գործընկերներ, լրատվամիջոցներ ավելորդ աժիոտաժ են ստեղծում, բայց ակնհայտ է, որ ահազանգերի մեծամասնությունը փաստահեն չի ու բոլոր էն դեպքերում, երբ փաստերը կան, թե՛ մենք, թե՛ իրավապահները արձագանքում ենք դրանց»,- նշեց նա: