Աթենքի մերձակայքում տեղի է ունեցել մոտ 5 մագնիտուդով երկու երկրաշարժ

Կիրակի օրը Աթենքից հյուսիս-արևելք գտնվող Եվբեա կղզում գրանցվել է մոտ 5 մագնիտուդով երկու հաջորդական երկրաշարժ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Աթենքի գեոդինամիկ ինստիտուտի տվյալներին։

Նախնական տեղեկությունների համաձայն, տուժածներ չկան։

Սակայն հաղորդվում է, որ ստորգետնյա ցնցումների հետևանքով առանձին շրջաններում քարաթափումներ են տեղի ունեցել։

Երկրաշարժը զգացվել է նաև Հունաստանի մայրաքաղաքում, որը գտնվում է Եվբեայի հյուսիսային հատվածում գտնվող էպիկենտրոնից մոտ 130 կմ հեռավորության վրա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *