Բազմաթիվ անձինք գտնվում են իրավապահ մարմիններում։ Ոստիկանության անձնագրայիններում բազմաթիվ խոչընդոտներ են ստեղծվել․ այսօր հրատապ ասուլիսում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արծվիկ Մինասյանը։
«Արձանագրել ենք բաց քվեարկության բազմաթիվ դեպքեր։ Դեբեդավանում 2 հոգի բերման է ենթարկվել։ Տեղեկատվական տեռորի միջավայր է ստեղծել իրավապահ համակարգը, վարչական ռեսուրսի հստակ չարաշահումներ և արգելված քարոզչական հնարքներ ենք արձանագրել»,- ասաց նա։