Առանց ավելորդ պաթոսի, առանց ավելորդ շահագրգռվածության, խնդրում եմ ձեզ, պարզապես գնացեք ընտրության, ընդ որում՝ էական չէ, թե ում օգտին եք քվեարկում․ իր հղած տեսաուղերձում ասում է Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի տնօրեն, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը։
«Այս ընտրություններով նաև վճռվելու է Հայաստան պետության հեռանկարն առհասարակ, հայկական պետության և հայկական ինքնության հեռանկարը։ Իմ խնդրանքն է ևս մեկ անգամ՝ բոլոր նրանք, ովքեր չեն գնացել քվեարկության, չեն գնացել ընտրության, թող գնան։ Սա ոչ թե քաղաքացիական պարտք է, այլ քաղաքացիական գիտակցություն է և պատասխանատվություն, նաև քաղաքական պատասխանատվություն մեր պետության, մեր հայրենիքի ճակատագրի համար, այնպես որ պինդ եղեք, կհանդիպենք արդեն ժամը 8-ից հետո»,- ասում է նա։