Մեկ րոպեի արժեքը – Հրապարակ

Ակամայից հշեցի լեգենդար «Արարատի» և Կիևի «Դինամոյի» 1973 թվականի հոկտեմբերի 10-ի խաղը։ Այդ օրն «Արարատը» Մոսկվայի կենտրոնական ստադիոնում 60 հազար երկրպագուների ներկայությամբ Կիեւի «Դինամոյի» հետ պայքարում էր ԽՍՀՄ-ի գավաթի համար:

«Գավաթի եզրափակչի գիշերը, գրեթե, չենք քնել, անընդհատ խաղի մասին էինք մտածում: Նիկիտա Սիմոնյանն էլ անհանգստանում էր, թե ինչու մեր սենյակների լույսը դեռ վառվում է, ժամը 3-ին նոր կարողացանք քնել: Անասելի դժվար էր, հասկանում էինք, թե ինչքան կարեւոր խաղ է մեզ սպասվում»,- պատմում է Իշտոյանը:

Խաղի 61-րդ րոպեին «Դինամոն» Վիկտոր Կոլոտովի անվրեպ իրացրած 11-մետրանոցի շնորհիվ առաջ անցավ հաշվի մեջ: Արարատցիներից ու նրանց նվիրված երկրպագուներից բացի բոլորն արդեն համակերպվել էին «Դինամոյի» հաղթանակի հետ: Ու հենց այդ ժամանակ հայ ֆուտբոլիստները ցույց տվեցին իսկական բնավորություն:

Երբ հանդիպման ավարտին ՄԵԿ ՐՈՊԵ էր մնացել, Լեւոն Իշտոյանը հավասարեցրեց հաշիվը: Լրացուցիչ ժամանակում «Արարատը» կրկնակի եռանդով ու նվիրվածությամբ խաղաց, ու 103-րդ րոպեին Իշտոյանը երկրորդ գնդակը խփեց` իրականացնելով ողջ հայության երազանքն ու ֆուտբոլային առաջին բաղձալի հաղթանակը բերեց:
Ընտրությունների ավարտին մնացել է 30 րոպե․․․

Հայ ժողովուրդն էլ իր զավակների՝ հայ ֆուտբոլիստների նման այսօր, հունիսի 7-ին, ժամը 20։00-ին ցույց է տալու իր արժանապատիվ բնավորությունը․․․

Գագիկ Վարդանյան
տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *