Մարտի 2-ից ի վեր Լիբանանում իսրայելական հարձակումների հետևանքով զոհվածների թիվը հասել է առնվազն 3 613-ի

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ մարտի 2-ից մինչև հունիսի 7-ը երկրի դեմ Իսրայելի շարունակվող հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 3613 մարդ, ևս 11 072-ը վիրավորվել են, հաղորդում է Al Jazeera-ն։

Իսրայելը կիրակի օրը, առանց նախազգուշացման, հարված է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին՝ Վաշինգտոնում հրադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց մի քանի օր անց և հակառակ Լիբանանի մայրաքաղաքին հարվածներ չհասցնելու ԱՄՆ-ի խնդրանքին։

«Հեզբոլլահ» շարժման դաշնակից Իրանը նախազգուշացրել էր, որ Բեյրութի վրա հարձակումը կհանգեցնի Մերձավոր Արևելքում լայնածավալ պատերազմի վերսկսմանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *