Փաշինյանի հայտարարությունը ուղիղ ցուցում էր Վահագն Հովակիմյանին, և բախման հրավեր ընդդիմությանը. Կիվիրյան

Քվեաթերթիկների միայն 10 տոկոսի ամփոփման պարագայումч  Նիկոլ Փաշինյանի կողմից իր հաղթանակի մասին հայտարարությունը դա ուղիղ ցուցում էր Վահագն Հովակիմյանին, որ ոնց ուզում ես համապատասխան թիվը ապահովի։ Ու ուղիղ հրավեր ընդդիմությանը՝ բախման ու արյունահեղության…Այդ մասին գրառում է արել քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը:

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը շտապեց հայտարարել իր ղեկավարած կուսակցության հաղթանակի մասին, թեև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չէր հասցրել մշակել քվեաթերթիկների 20 տոկոսը:

Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ ՔՊ միանձնյա կձևավորի կառավարություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *