
«Իմ առաջնահերթությունները չեն փոխվել, այդ թվում՝ ընդդիմության լիդերները քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն: Պատերազմի եռագլուխ ուժը ընտրակաշառքների և այլ մեխանիզմներ է աշխատեցրել, եղել է արձագանք»,- ՔՊ շտաբում ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով հրապարակված ձայնագրությունների և ձերբակալությունների մասին:
Նա նշել է, որ ընդդմության կազմը տարբեր ուժեր չեն, այլ պատերազմի մեկ եռագլուխ կուսակցություն, որոնցից յուրաքանչյուրի առաջնորդն անցնում է առանձին հայտնի գործով և ուժային կառույցները դրանք պետք է ուշադրության կենտրոնում պահեն:
«Ռոբերտ Քոչարյանը նստելու ա, Սամվել Կարապետյանը նստելու ա, Գագիկ Ծառուկյանը նստելու ա»,- կրկին սպառնաց Փաշինյանը: