ՔՊ-ն խայտառակ պարտություն է կրել․ Սամվել Կարապետյանի ճեպազրույցը՝ կետերով

Սամվել Կարապետյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել, որի ուշագրավ կետերը ներկայացնում ենք ստորև․

  • Ընտրություններն ավարտված չեն, ընտրական արդյունքները դեռ չկան։ Իրենք չեն ունենալու իրենց ուզած հաղթանակը։
  • ՔՊ-ն ընդամենը 30% տվյալներով հայտարարել է, որ հաղթում է․ իրենք միայն գյուղական վայրերի տվյալներ են ունեն, քաղաքներում տվյալները չեն հրապարակվում։
  • Մեր թիմակիցներից 75-ը կալանավորվել են, ընդհանուր առմամբ՝ 700-ից ավել կալանավորված կա։ Խայտառակ ընտրություններ էին։
  • Դեմքերի արտահայտությունից դուք արդեն կռահեցիք, որ իրենց գործերը լավ չեն։
  • Աշխարհի պատմության մեջ չի եղել դեպք, որ ընդհատեն ու ասեն՝ առավոտյան կներկայացնենք արդյունքները։ Նրանք տեսան, որ խայտառակ պարտություն են կրել։
  • Իրենք չեն ունենալու հաղթանակ, իրենց դեմքերից երևում էր, որ պարտված են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *